The Spectator (1711)

The Spectator
անգլ.՝ The Spectator
Изображение логотипа
1711 թ. հունիսի 7-ի թողարկումը
Տեսակհանդես և ստեղծագործություն
Ժանրզննող պարբերական
Լեզուանգլերեն
Գլխավոր խմբագիրՋոզեֆ Ադիսոն[1] և Ռիչարդ Սթիլ[1]
Հիմնադրվել է1711
ՀիմնադիրՋոզեֆ Ադիսոն, Ռիչարդ Սթիլ
ԵրկիրՄիացյալ թագավորություն
ԳրասենյակԼոնդոն, Մեծ Բրիտանիայի թագավորություն
Լուծարվել էդեկտեմբեր 1712
Հաճախականությունօրական, շաբաթական
 The Spectator (1711) Վիքիպահեստում

The Spectator (հայ.՝ «Դիտողը», «Հանդիսատեսը») բրիտանական պարբերական, որի հիմնադիրներն են Ջոզեֆ Ադիսոնն ու Ռիչարդ Սթիլը։ Առաջին անգամ լույս է տեսել 1711 թ. մարտի 1-ին, և շարունակել է հրատարակվել մինչև 1712 թ.[2]։ Ամեն թողարկումը պարունակում էր մեկ էսսե (շարադրություն)՝ շուրջ 2500 բառից կազմված և անդրադարձող Մեծ Բրիտանիայի ու աշխարհի տարբեր իրադարձություններին, այդ թվում՝ քաղաքականություն, տնտեսություն, կրոն, հասարակության հագ ու կապ և գենդերային կանոններ։ Որպես հեղինակ համարվում էր Mr. Spectator-ը (պարոն Դիտող)՝ Ադիսոնի ու Սթիլի հորինած կերպարը, ով իբրև իր շրջապատը թաքուն դիտելով՝ զննելով եզրակացություններ էր կատարում իր գրած էսսեներում։

Երկու տարիների ընթացքում հրապարակված համարները կազմեցին 555-ը, որոնք սկզբում թողարկվեցին յոթ հատորով։ 1714 թ.-ին Ադիսոնը վերսկսեց իր գործունեությունը՝ արդյունքում կազմելով էսսեների հավելյալ՝ ութերորդ հատորը։ Սակայն այս անգամ նա աշխատեց առանց Սթիլի մասնակցության։ Ավելին՝ ամենօրյա թողարկումների փոխարեն Ադիսոնը ստիպված եղավ անցնել շաբաթը երեք անգամի և այսպես շարունակեց վեց ամիս։

Բացի Ադիսոնից ու Սթիլից, իրենց ներդրումն են նաև ունեցել Յուսթաս Բադջելը՝ Ադիսոնի զարմիկը, և բանաստեղծ Ջոն Հյուզը։

  1. 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #4200727-6 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. «The Spectator | British periodical [1711–1712] | Britannica». www.britannica.com (անգլերեն). Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 9-ին.

From Wikipedia, the free encyclopedia · View on Wikipedia

Developed by Tubidy